«Մի գավաթ բարություն»․ Քոֆիշոփ քոմփնին աջակցում է ՔՈԱՖ-ին


«Մի գավաթ բարություն»․ Քոֆիշոփ քոմփնին աջակցում է ՔՈԱՖ-ին

  • 10-08-2020 12:27:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
«Քոֆիշոփ քոմփնի» սրճարանների ցանցից գնված ամեն գավաթ սուրճը կամ որևէ այլ ըմպելիք, որ հաճախորդը տանում է իր հետ, ներդրում է լինելու «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին (ՔՈԱՖ)։ 
 
Այդ տարբերակով գնված յուրաքանչյուր գավաթ սուրճի և այլ ըմպելիքների վաճառքից  ամեն ամիս գումար է փոխանցվեու հիմնադրամին, որը ծառայելու է ՔՈԱՖ-ի շահառու գյուղերում իրագործվող որոշակի ծրագրի։
 
«Դժվար ժամանակները միավորում են լավ մարդկանց՝ հիմք դնելով բարենպաստ համագործակցության: «Քոֆիշոփ Քոմփնի» սրճարանների ցանցը շատ ոգևորված է այս նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով զարգացնել գյուղաբնակ համայնքներում երեխաների կրթական ու մշակութային կյանքը: Մենք վստահ ենք, որ այս համագործակցությունը մեծ ռեֆորմների տանող երկար ճանապարհի առաջին քայլն է»,- ասաց «Քոֆիշոփ Քոմփնի» սրճարանների ցանցի հիմնադիր Արման Գևորգյանը։ 
 
Օգոստոսի 3-ին «Քոֆիշոփ Քոմփնի»-ն բացեց արդեն իր 5-րդ սրճարանը Երևանի Թումանյան փողոցում, իսկ օգոստոսի 10-ից սկսվում է «Մի գավաթ բարություն» բարեգործական ակցիան։ Հաճախորդը ծրագրի մանրամասներին կարող է ծանոթանալ՝ բաժակի վրայի QR կոդի (անգլ․՝ արագ արձագանք) միջոցով այցելելով համագործակցության մասին պատմող էջ։ 
 
«Սարոյանական «Մի գավաթ բարության» խորհրդով իրագործվող համագործակցությունը նոր խոսք է ՔՈԱՖ-ի համայնքների երեխաների համար․ կարևոր և ուսանելի է տեսնել, թե ինչպես է կայացած և հաջողակ բիզնեսը ձեռք մեկնում գյուղական համայնքներին՝ նպաստելով երեխաների կրթությանն ու առողջ ապրելակերպին։ Դա նաև ներշնչում է գյուղաբնակ երիտասարդներին արդեն այսօրվանից մտածել ու գործել սեփական համայնքների զարգացման ու բարեկեցության ուղղությամբ»,- նշեց ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը։
Երկու կազմակերպությունները մեծապես կարևորում են կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նման նախաձեռնությունները՝ հույս հայտնելով, որ պիլոտային այս համագործակցությունը վերածվելու է երկարատև գործընկերության՝ ի նպաստ Հայաստանի գյուղերում երեխայակենտրոն ծրագրերի իրագործման։ 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play