ԱՀԿ-ում հայտարարել են COVID-19-ի դեմ պայքարում հուսո նշույլների մասին


ԱՀԿ-ում հայտարարել են COVID-19-ի դեմ պայքարում հուսո նշույլների մասին

  • 11-08-2020 14:43:39   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

Չնայած այն բանին, որ աշխարհում հաշվում է կորոնավիրուսով վարակման շուրջ քսան միլիոն դեպք, իսկ մահերի թվաքանակը մոտենում է 750 հազարին, COVID-19-ի համավարակի դեմ պայքարում առկա են հուսո նշույլներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը: «Ձեզնից շատերն այժմ սգում են: Սա ծանր պահ է աշխարհի համար:
 
Բայց ես ցանկանում եմ հստակություն մտցնել. առկա են հույսի կանաչ ծիլերը, եւ, անկախ այն բանից, թե որտեղ Է գտնվում երկիրը, տարածաշրջանը, քաղաքը կամ ավանը, երբեք ուշ չէ ետ շրջել COVID-19-ի բռնկումը»,-նրա խոսքը մեջբերում է ԱՀԿ-ի մամուլի ծառայությունը:
 
Գեբրեյեսուսը կոչ է արել կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում օրինակ վերցնել այնպիսի երկրներից, ինչպիսիք են՝ Նոր Զելանդիան, Ռուանդան եւ Կարբյան ծովի ու Խաղաղ օվկիանոսի մի շարք կղզի պետություններ, որոնց հաջողվել Է կանխել վիրուսի տարածումը վաղ փուլում: «Նոր Զելանդիան համաշխարհային օրինակ Է այն բանի, թե ինչպես Է հարկավոր պայքարել կորոնավիրուսի դեմ»,-ընդգծել Է նա: ԱՀԿ-ի ղեկավարը հորդորել է աշխարհի բոլոր ղեկավարներին՝ գործել, իսկ քաղաքացիներին՝ պահպանել նոր սահմանափակիչ միջոցառումները: «Իմ կոչը պարզ է բյուրեղի նման. ճնշել, ճնշել եւ մեկ անգամ եւս ճնշել վիրուսը»,-եզրափակել է Գեբրեյեսուսը: Ավելի վաղ ԱՀԿ-ի ղեկավարը հայտարարել էր, որ ներկայում իդեալական միջոց գոյություն չունի կորոնավիրուսի դեմ եւ, հնարավոր Է, այն երբեք չհայտնվի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը