ԱԻ նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը հանձնել է շրջանավարտների դիպլոմները
11-08-2020 15:20:22 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Այսօր ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում դիպլոմներ ստացան բակալավրի կրթական ծրագրով վեց մասնագիտության գծով ակադեմիան ավարտած 175 շրջանավարտ, որից 11-ը՝ գերազանցության:
Դիպլոմները հանձնեցին Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը, գիտական և ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հայկանդուխտ Ղարիբյանը:
- Փրկարար լինելը պատիվ է ու միաժամանակ մեծ բեռ ու պատասխանատվություն, - ասաց փոխնախարար Արմեն Հարությունյանը։
- Մարդուն օգնելը, բարի լինելն ու բարություն տարածելը ամենապատվավոր կոչումն է, - հայտարարեց ռեկտոր Համլետ Մաթևոսյանը: