ՍԱՏՄ-ն շարունակում է կորոնավարակի տարածումը կանխելուն միտված ստուգայցերն ամբողջ հանրապետությունում

11-08-2020 18:09:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն այսօր խստացված ստուգայցեր են անցկացրել ողջ հանրապետության սննդի շղթայի տնտեսավարողների մոտ: Երևանում պատկերն անթերի է եղել՝ խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ մարզերում արձանագրված խախտումները եղել են ավել քիչ, քան նախորդ օրերին: Որոշ կազմակերպություններում՝ հանրային
սննդի և իրացման ցանցի, բացակայել է օգտագործված դիմակների համար նախատեսված փակ աղբամանը, թերի են լրացվել ջերմաչափման և ախտահանման գրացամատյանները, չի պահպանվել սոցիալական հեռավություն տարբեր սեղանների շուրջ նստած անձանց միջև, նկատվել են նաև աշխատակիցների կողմից դիմակների ոչ պատշաճ կրելու դեպքեր: 
 
Կազմված արձանագրությունները կներկայացվեն ՀՀ պարետատուն:
 
Հանրապետության ողջ տարածքում անցկացվող մշտադիտարկումներին ու կրկնայցերին զուգահեռ՝ այսօր 24 ժամով կասեցվել է նաև մի շարք տնտեսավարողների գործունեությունը: Եվս մեկինը կասեցվել է 168 ժամով. այստեղ կրկնախախտման դեպք է արձանագրվել՝ հաճախորդներին մատուցվել է նարգիլե:
 
Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված ՍԱՏՄ անակնկալ ստուգայցերը լինելու են շարունակական՝ ամեն օր, օրվա ցանկացած ժամի: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 361 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար