Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ


Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

  • 11-08-2020 18:24:12   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
 
Օգոստոսի 11-ին, ժամը 13:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քասախի կիրճում՝ Արա լեռան ստորոտում, այրվում է խոտածածկ տարածք:
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:37-ին, մարվել` 15:05-ին:
Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ և մոտ 100 խմ կուտակած անասնակեր:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն