Պարետի սահմանած նորմերի խախտման համար դադարեցվել է 5054 կազմակերպության գործունեությունը


Պարետի սահմանած նորմերի խախտման համար դադարեցվել է 5054 կազմակերպության գործունեությունը

  • 11-08-2020 18:28:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով օգոստոսի 10-ի դրությամբ կայացվել է  5054 կազմակերպության գործունեության  դադարեցման որոշում, իրականացվել՝  64 920 ստուգում, որից միայն  664-ը՝ նշված օրը:
 
Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
 
Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը ևՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն