Տեղի է ունեցել ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
11-08-2020 18:36:54 | Արցախ (ԼՂՀ) | Մամլո հաղորդագրություն
Օգոստոսի 11-ին տեղի է ունեցել ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Արթուր Հարությունյանի նախագահությամբ:
ԱՀ Ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը երկրորդ ընթերցմանն է ներկայացրել ««ԱՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը:
Հանձնաժողովի ձայների` 4 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ օրենքին տրվել է դրական եզրակացություն:
Հաջորդիվ Հանձնաժողովը քննարկել և հավանություն է տվել Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնի համար «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության կողմից առաջադրված Գրիգորի Մարտիրոսյանի թեկնածությունը ԱԺ լիագումար նիստում քննարկելուն:
«ԱԺ կանոնակարգ» ԱՀ օրենքի 128-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը կքննարկվի ԱԺ առաջիկա հերթական նիստում: