Ավտովթարից ծայրահեղ ծանր վիճակում ԲԿ տեղափոխված երեխան դուրս է գրվել հիվանդանոցից


Ավտովթարից ծայրահեղ ծանր վիճակում ԲԿ տեղափոխված երեխան դուրս է գրվել հիվանդանոցից

  • 12-08-2020 12:00:17   | Հայաստան  |  Հասարակություն

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը.

«Աշտարակի խճուղում հուլիսի 23-ին երիտասարդ ընտանիքի ողբերգական վթարից տուժած` ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բկ տեղափոխված երեք ամսական փոքրիկի կյանքին այլևս վտանգ չի սպառնում, նա դուրս գրվեց հիվանդանոցից:  

Դեպքից միայն տասը օր անց #ուժեղ փոքրիկը գիտակցության էր եկել ու սկսել շնչել ինքնուրույն: Այո, հրաշքներ լինում են ))
Հիշեցնեմ, փոքրիկի մայրը վթարի հետևանքով մահացել էր, հայրն էլ ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է «Արմենիա» բժշկական կենտրոնում»։

 

Նոյյան տապան  -   Հասարակություն