COVID-19- ի դեմ ռուսական պատվաստանյութի առաջին ներարկումները կարվեն երկու շաբաթվա ընթացքում


COVID-19- ի դեմ ռուսական պատվաստանյութի առաջին ներարկումները կարվեն երկու շաբաթվա ընթացքում

  • 12-08-2020 13:59:13   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Կորոնավիրուսային վարակի դեմ ռուսական Sputnik V պատվաստանյութի առաջին ներարկումները կսկսվեն երկու շաբաթվա ընթացքում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Առողջապահության նախարարության ղեկավար Միխայիլ Մուրաշկոն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
 
Նրա խոսքով՝ պատվաստումները բացարձակապես կամավոր կլինեն, ներառյալ բժիշկների համար:
 
Նա նշել է, որ առայժմ առաջնահերթ կարևոր է բավարարել Ռուսաստանում կորոնավիրուսային պատվաստանյութի կարիքները:
 
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանն աշխարհում առաջինն է, որը պատվաստանյութ է գրանցել կորոնավիրուսի դեմ: Այն անվանվել է «Sputnik V»:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play