Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել


Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել

  • 13-08-2020 11:15:13   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել:
 
COVID-19-ի ախտորոշմամբ 4 հիվանդ ապաքինվել է:
 
Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 251 մարդու մոտ, որից 235-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 15, ընդհանուր մեկուսացված է 39 քաղաքացի:
 
Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 4-ինը՝ միջին ծանրության:
 
Թեստավորումների նպատակով 157 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 7575 փորձանմուշի հետազոտություն:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play