Ucom-ի աշխատակիցը պարգևատրվել է ՀՀ քննչական կոմիտեի «Համագործակցության համար» մեդալով

13-08-2020 12:10:43   | Հայաստան  |  Կազմակերպություններ
Օրերս Ucom ընկերության աշխատակից Ն․Հարությունյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի «Համագործակցության համար» մեդալով՝ դարձնելով Ucom-ը առաջին կորպորատիվ ընկերություն, որն արժանացել է գերատեսչական այդ բարձր պարգևի։ 
   
«Ucom ընկերության անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել Ն․ Հարությունյանին աշխատանքային պարտավորությունների շրջանակում առաջացած մարտահրավերներն արհեստավարժ կերպով հաղթահարելու և արտաքին գործընկերների շրջանում Ucom-ի գործարար համբավը բարձր պահելու համար», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանը։
 


«Համագործակցության համար» մեդալով պարգևատրված Ն․ Հարությունյանը մասնագիտական օգնություն է ցուցաբերել ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների, մարդկանց
թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչություններին՝ կատարված հանցագործությունների ընթացքում էլեկտրոնային ապացույցների լիարժեք և օպերատիվ ստացման և բացահայտման գործունեության ապահովման ընթացքում,  ունի ՀՀ ՔԿ հետ երկարամյա գործակցության փորձ ու զգալի ավանդ: Ն. Հարությունյանի կատարած աշխատանքը նշանակալի դեր է ունեցել վերջին շրջանում բազմադրվագ և հասարակական հնչեղություն ունեցող մի քանի քրեական գործերի բացահայտման համար:
 
 
 
Նոյյան տապան   -   Կազմակերպություններ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 274 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար