ՀՔԱՎ։ Զինված ուժերում մահացության 31 դեպքից միայն 17-ի մասին է տարածվել պաշտոնական հաղորդագրություն

13-08-2020 15:04:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
2020 թ. առաջին կիսամյակում զինված ուժերում մահացության 31 դեպքից միայն 17-ի մասին է տարածվել պաշտոնական հաղորդագրություն, մյուս 14  դեպքերով (8-ը առողջական խնդիրների հետևանքով են, 2-ը՝ դժբախտ պատահարի, 2-ը՝ ավտովթարի, 2-ը՝ ինքնասպանության) պաշտոնական հաղորդագրություն չի եղել:  Հետագայում պաշտոնական հարցմամբ՝ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության տրամադրած տեղեկությամբ, դրանք համարվել են զինծառայության հետ կապ չունեցող:
 


ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տվյալները հավաքագրել է ԶԼՄ-ներով և պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկություններից, ինչպես նաև Պաշտպանության նախարարությանը, ՀՀ գլխավոր դատախազությանն ու Քննչական կոմիտեին ուղղված հարցումների պատասխաններից:
 
2020 թ. հունվար-հունիս ամիսներին
Հայաստանի  և Արցախի Հանրապետությունների զինված ուժերի զինծառայողների մահվան դեպքերի ամփոփ վիճակագրությունն ամբողջությամբ հասանելի է ԱՅՍՏԵՂ 
 
Նշված 14 դեպքերից 7-ի մասին հայտնի է դարձել ոչ պաշտոնական աղբյուրներից: ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ավելի ուշ դրանց մասին տեղեկացել է պաշտոնական հարցմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազությունից:
 
ՀՔԱ Վանաձորի գրասենյակն արձանագրում է, որ պաշտոնական ձևակերպմամբ (ՀՀ գլխավոր դատախազության դասակարգմամբ)  զինվորական ծառայության հետ կապ չունեցող մահվան դեպքերի մասին պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 273 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար