Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում տնտեսություն է ներարկվել 144․5 միլիարդ դրամ․ Նիկոլ Փաշինյան

13-08-2020 15:08:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Երեկվա դրությամբ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի շրջանակներում շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 


«Այսինքն՝ մեր միջոցառումների շնորհիվ շահառուներին հասանելի ենք դարձել 144,5 մլրդ դրամ, որից սոցիալական միջոցառումներով ծախսվել է 26,2 մրդ դրամ, տնտեսական միջոցառումներով՝ մոտ 17,5 մլրդ դրամ։ Եվս
19,9 մլրդ դրամ փոխառու միջոցներ են տրամադրվել, այսինքն՝ այդ միջոցները տրամադրել ենք բանկերին վարկավորման համար։ Եվ կառավարության ձեռնարկած խրախուսական միջոցառումների շրջանակներում բանկերի կողմից մոտ 92,8 մլրդ դրամ փոխառու միջոցներ են տրամադրվել բիզնեսին։ Եվ այս թվերը ներառյալ՝ արձանագրենք, որ 144,5 մլրդ դրամ ներարկել ենք տնտեսություն՝ այս ճգնաժամային շրջանում, որը, կարծում եմ, բավական շոշափելի գումար է Հայաստանի չափանիշներով»,- ասաց վարչապետը։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 275 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար