Անկարայում հայկական գերեզմանոց է պղծվել. աճյունները դուրս են հանվել գերեզմաններից

13-08-2020 15:35:09   | Թուրքիա  |  Հասարակություն
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Սինջան շրջանում գտնվող հայկական Սուրբ Փրկիչ և Ս. Քառասուն մանուկ եկեղեցիներին պատկանող հայկական գերեզմանոցը ավերել են։
 


Նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանի կողմից հիմնադրված «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցություն (DEVA) փոխնախագահ Մուսթաֆա Յեներօղլուն այս հարցի առթիվ դիմել է Անկարայի քաղաքապետ
Մանսուր Յավաշին։
 
Նա հայտնել է, որ գերեզմանոցում աճյունները դուրս են հանվել գերեզմաններից և ամենուր մարդկային ոսկորներ են ցրիվ տրված։
 
Յեներօղլուն շեշտել է, որ սա ամոթալի վիճակ է և պետք է անմիջապես աճյունները վերաթաղել և կարգի բերել գերեզմանոցը։
 
Անկարայի քաղաքապետն էլ հայտնել է, որ իրենք զբաղվում են այդ հարցով։  
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 351 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար