Սեպտեմբերի 1-ից ռուսական ավիաընկերությունները հնարավոր է սկսեն կանոնավոր չվերթները Հայաստան

13-08-2020 18:30:56   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Սեպտեմբերի սկզբին Ռուսաստանի Դաշնությունից հնարավոր է վերսկսվեն ուղևորափոխադրումները դեպի մերձավոր արտասահմանի երկրներ, այդ թվում՝ Հայաստան:
 


Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների «Վեստնիկ ատոր» ասոցիացիայի հրատարակությունը:
 
Աղբյուրի տվյալներով՝ սեպտեմբերի 1-ից ավիաընկերությունները
կսկսեն կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի ԱՊՀ երկրների մեծ մասը, այդ թվում՝ Ղազախստան, Տաջիկստան, Ղրղզստան, Հայաստան:
 
Ինչպես նշում են փորձագետները, նման որոշման համար կան մի քանի հիմքեր. նախ ՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Ռուսաստանում կայունացել է, բացի այդ, սեպտեմբերին երկրում նախատեսում են COVID-19 պատվաստանյութի արդյունաբերական արտադրություն սկսել։
 
Պատրաստեց Լիլիթ Դեմուրյան
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 504 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար