Արցախը Հայաստան է և վերջ․ Նիկոլ Փաշինյանը՝ BBC-ին

14-08-2020 12:14:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
BBC-ի HARDtalk հաղորդմանը տված հացազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինայնն անդրադարձել է Ղարաբաղյան հիմնախնդրին՝ նշելով, որ Ադրբեջանն է հարձակվել Հայաստանի վրա։
 


Վարչապետը նաև նշել է
, որ խաղաղություն չի կարող հաստատվել Հայաստանի միակողմանի գործողությունենրի արդյունքում՝ Ադրբեջանի ղեկավարությանը մեղադրելով ռազմական հռետորաբանության ու հիմնախնդիրն ուժով լուծելու փորձերի մեջ։ «Արցախը դա Հայաստան է, և վերջ»,- ասել է Փաշինյանը։։
 
«Ինչո՞ւ եմ ես ասում, որ Արցախը դա Հայաստանն է։ Առաջինը, որովհետև Արցախը մի քանի հազար տարի բնակեցվել է բնիկ հայերով։ Եվ, ի դեպ, Արցախ անունը մի քանի հազար տարեկան է»,- նշել է Փաշինյանը։
 
Հաղորդավարը հարցրել է՝ Հայաստանը շարունակելո՞ւ է մնալ Ռուսաստանի դաշնակիցը, թե՞ շարժվելու է դեպի Եվրամիություն ու ՆԱՏՕ։
 
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ընդգծել է, որ Հայաստանը կշարունակի մնալ Ռուսաստանի ռազմավարական գործընկերը։ Դրան զուգահեռ Հայաստանը ներքաղաքական բարեփոխումներ իրականացնելու համար հիմնական աջակցությունը ստանում է Եվրամիությունից։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 329 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար