Արցախը Հայաստան է և վերջ․ Նիկոլ Փաշինյանը՝ BBC-ին


Արցախը Հայաստան է և վերջ․ Նիկոլ Փաշինյանը՝ BBC-ին

  • 14-08-2020 12:14:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

BBC-ի HARDtalk հաղորդմանը տված հացազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինայնն անդրադարձել է Ղարաբաղյան հիմնախնդրին՝ նշելով, որ Ադրբեջանն է հարձակվել Հայաստանի վրա։
 
Վարչապետը նաև նշել է, որ խաղաղություն չի կարող հաստատվել Հայաստանի միակողմանի գործողությունենրի արդյունքում՝ Ադրբեջանի ղեկավարությանը մեղադրելով ռազմական հռետորաբանության ու հիմնախնդիրն ուժով լուծելու փորձերի մեջ։ «Արցախը դա Հայաստան է, և վերջ»,- ասել է Փաշինյանը։։
 
«Ինչո՞ւ եմ ես ասում, որ Արցախը դա Հայաստանն է։ Առաջինը, որովհետև Արցախը մի քանի հազար տարի բնակեցվել է բնիկ հայերով։ Եվ, ի դեպ, Արցախ անունը մի քանի հազար տարեկան է»,- նշել է Փաշինյանը։
 
Հաղորդավարը հարցրել է՝ Հայաստանը շարունակելո՞ւ է մնալ Ռուսաստանի դաշնակիցը, թե՞ շարժվելու է դեպի Եվրամիություն ու ՆԱՏՕ։
 
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ընդգծել է, որ Հայաստանը կշարունակի մնալ Ռուսաստանի ռազմավարական գործընկերը։ Դրան զուգահեռ Հայաստանը ներքաղաքական բարեփոխումներ իրականացնելու համար հիմնական աջակցությունը ստանում է Եվրամիությունից։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն