«Ջերմուկում «Լիդիան»-ը բողոք է գրել». Թեհմինե Ենոքյան


«Ջերմուկում «Լիդիան»-ը բողոք է գրել». Թեհմինե Ենոքյան

  • 14-08-2020 13:15:14   | Հայաստան  |  Հասարակություն

Լրագրող, բնապահպան ակտիվիստ Թեհմինե Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Ջերմուկում «Լիդիան»-ը բողոք է գրել, թե իբր տեղացիներն ինքնիրավչություն են անում, չեն թողնում ընկերության ծանր տեխնիկան ներս մտնի Ամուլսարի տարածք։ Քննիչը տեղացիներին առանց ծանուցագրի կանչում է բաժին՝ ինքնիրավչության մեղադրանքով։ Պատճառն այն է, որ ընկերությանը թվաց՝ կարա բուդկաներ դնի, ցույց տա, թե բա իրավիճակը վերահսկում է, հետո նրանց տնակները հանեցին:
 
Դրանց թվաց, որ վերջ, արդեն կարան ներս մտնեն տարածք։ Մինչ դեռ մոռանում է ընկերությունը, որ մեր տնակները լինեն այստեղ, թե չլինեն, մի տարուց ավել տեղացիները մեքենաներով են շրջափակում իրականացրել, և դա իրենց սահմանադրական իրավունքն է։ Պաշտպանում են առողջ միջավայրում ապրելու իրավունքը։ Որոշումների կայացմանը մասնակցում իրավունքից զրկվելուց հետո՝ ամենամեղմ բանն է, ինչ կարող են անել տեղացիները»։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play