Հակակոռուպցիոն դատարանի դատավորի աշխատավարձը կկազմի մոտ մեկ միլիոն դրամ. «Փաստինֆո»



14-08-2020 15:16:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Հայաստանում ստեղծվող հակակոռուպցիոն դատարանի դատավորի աշխատավարձը կկազմի մոտ մեկ միլիոն դրամ: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը: Ըստ նրա` միջազգային փորձի տեսանկյունից նման մասնագիտացված դատարանների համար սոցիալական երաշխիքների ավելի բարձր աստիճանն ընդունելի սխեմա է:
 


«Խտրականության վերաբերյալ մտահոգություններ իհարկե, կբարձրացվեն և կարծում եմ, դրանք շատ կլինեն, բայց մենք ունենք միջազգային փորձ, որով հիմնավորվում է հենց կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում աշխատող մարմինների աշխատակիցների բարձր սոցիալական երաշխիքները, այսինքն մասնագիտացված համապատասխան մանսագիտացում ունեցող դատարանների դատավորների համար ավելի բարձր սոցիալական երաշխիքների սահմանումը ընդունելի մոդել է։ Կրծում եմ խոչընդոտող որևէ բան չկա, որպեսզի մենք գնանք այդ ճանապարհով։
Աշխատավարձի թիվը գերազանցում է նախնական տարբերակը ներկայիս դատավորների աշխատավարձին, բայց կոնկրետ կդժվարանամ մտաբերել գործակիցը։ Մոտ մեկ միլիոն դրամի մասին է խոսքը»։
 
Ըստ Գալյանի՝ հանրային ընկալման տեսանկյունից սա կտա վստահության մակարդակի աճ, որովհետև մարդիկ պետք է վստահ լինեն, որ մրցութային թափանցիկ գործընթացով ընտրված դատավորները լինելու են բարեվարքության ստուգումն անցած և ունենալու են բարձր որակներ։ Իսկ հարցին, թե արդյոք թվակազմը բավարար է, հաշվի առնելով, որ առաջին ատյանի հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանը կունենա 25 դատավոր, որոնցից 5-ը կքննեն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործեր, իսկ մյուս 20-ը կզբաղվեն կոռուպցիոն բնույթի քրեական գործերի քննությամբ՝ փոխնախարարն ասաց. «Հաստիքների սկզբնական քանակի նախատեսման համար հիմք է հանդիսացել վիճակագրության ուսումնասիրությունը նախկին տարիների և մեր կարծիքով թվակազմը բավարար է, որպեսզի գործերը քննվեն հնարավորինս արագ և պատշաճ կերպով, բայց օրենքում նախատեսված է առնվազն բառը, որը հնարավորություն է ընձեռնում ավելացնել նոր հաստիքներ»։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 297 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար