Ստուգայցերը շարունակվում են, խախտումեր թույլ տվող տնտեսավարողների թիվը նվազում է. ՍԱՏՄ

14-08-2020 16:57:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Սննդի ոլորտում տնտեսավարող կազմակերպություններում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների պարբերական կրկնայցերն ու ստուգայցերը երկրում արտակարգ դրության հայտարարումից ի վեր չի ընդհատվել ոչ մի օր: Տարվել են նաև խորհրդատվական աջակցության աշխատանքեր, որոնց շնորհիվ հանրային սննդի օբյելտներում, արտադրություններում և իրացման ցանցում
կորոնավիրուսով պայմանավորված սանիտարահիգիենիկ պահանջների խախտումները հասցվել են նվազագույնի:
 
ՍԱՏՄ տեսուչների կողմից այսօր անցկացված վերահսկողության արդյունքում թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում հայտնաբերվել է որոշակի խախտումներ: Դրանք քիչ են՝ երկուսը Երևանում, երեքը մարզերում, սակայն ցույց են տալիս, որ դեռևս շտկելու խնդիրներ կան: Այդ կազմակերպություններում խախտվել են ախտահանիչներով բոլոր նախատեսված վայրերն ապահովելու, օգտագործված դիմակների համար փակ աղբաման ունենալու, ինչպես նաև ախտահանման ու ջերմաչափման մատյանները պատշաճ վարելու նորմերը: Կազմվել են արձանագրություններ, որոնք կներկայացվեն ՀՀ պարետատուն:
 
Հանրապետության ողջ տարածքում անցկացվող մշտադիտարկումներին ու կրկնայցերին զուգահեռ՝ 24 ժամով կասեցվել է նաև մի քանի տնտեսավարողների գործունեությունը:
 
ՍԱՏՄ անակնկալ ստուգայցերը լինելու են շարունակական:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 403 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար