ՇՎՏՄ-ն կրկնայցեր է իրականացրել Երևանում. խախտումներ չկան

14-08-2020 17:05:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


  
Այսօր՝ օգոստոսի 14-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները կրկնայցեր են իրականացրել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում: Շինանյութի առևտրի կետերում, խոշոր առևտրի կենտրոններում, բենզալցակայաններում ու գազալցակայաններում, որտեղ տեղի
են ունեցել դիտարկումները, էական խախտումներ չեն արձանագրվել: Գրեթե բոլոր տնտեսավարողների մոտ փակցված են եղել դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները, առկա են եղել սոցիալական հեռավորություն պահպանելու համար արվող գծանշումները, փակ աղբամանները, ախտահանող նյութերը, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները:
 
Հիշեցնենք, որ տեսչական մարմինը հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ մշտադիտարկումներն իրականացնում է պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն: 
 
Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 401 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար