Լուկաշենկոյին թունավորե՞լ են. նրա իշխանության ժամերը հաշվված են


Լուկաշենկոյին թունավորե՞լ են. նրա իշխանության ժամերը հաշվված են

  • 15-08-2020 10:09:46   | Հայաստան  |  Վերլուծություն

Ռուսական ինսայդերական շրջանակների տեղեկատվությամբ, Լուկաշենկոն վերջին օրերին երկու ինսուլտ է տարել, իսկ ավելի վաղ, նախընտրական շրջանում նրա մոտ ինչ որ հիվանդություն է առաջացել: Լուկաշենկոյին բուժում է Չինաստանից ժամանած բարձրակարգ բժիշկների թիմը:
 
Չինաստանն ընդհանրապես անսպասելի դերակատարություն է ստացել բելառուսական իրադարձություններում: Ռուսաստանի լուրջ ճնշումների ու Արեւմուտքի սպասողական պահվածքի պայմաններում Լուկաշենկոն օգնության համար դիմել է Չինաստանին: Չինաստանը համաձայնվել է օգնել, պայմանով, որ Լուկաշենկոն պետք է հեռանա Բելառուսից, երաշխավորելով նրա անվտանգությունը: Միեւնույն ժամանակ, Չինաստանը ձեռնպահ է մնացել Բելառուսի ներքին գործընթացներին միջամտելուց: Լուկաշենկոն սակայն մերժել է, տեղեկացնում են այդ շրջանակները:
 
Բելառուսում հեղափոխություն է սկսել, որի ելքը սակայն անորոշ է մնում: Շփոթություն կա Ռուսաստանի գործողություններում: Կրեմլում քննարկվում է երկու տարբերակ: Առաջինը ընտրական գործընթացում տապալված եւ բռնության պատճառով բելառուսական հանրության շրջանում լեգիտիմությունը կորցրած Լուկաշենկոյին իշխանության պահելն է, այն հաշվարկով, որ թույլ ու անօգնական վիճակում նա կհամաձայնվի Ռուսաստանին միանալու Կրեմլի ծրագրերին: Իսկ բելառուսական հանրությանը հանգստացնելու համար առաջարկվում է ինչ որ անցումային շրջան, որի ընթացքում ստեղծվում են իշխանության ու հանրության երկխոսության հարթակներ:
 
Երկրորդ տարբերակը ուժայինն է, ըստ որի՝ Բելառուսում հրահրվում են սադրանքներ ու բախումներ մահվան ելքով, եւ Մոսկվան հանդես է գալիս բելառուս ժողովրդին բռնապետից ազատելու դիրքերից, շահելով հանրության համակրանքը: Ըստ էության, դրա համար են Բելառուս «գործուղվել» Վագներ մասնավոր ընկերության գրոհայինները, որոնք մինչ այդ «աչքի են ընկել» Ուկրաինայի մայդանի ռուսական նմանատիպ սցենարներում: Բացի այդ, բելառուսական ընդդիմության ներկայիս առաջնորդները՝ Տիխանովսկայան, Ցեկալոն եւ Բոբարիկոն սերտ հարաբերություններ ունեն Կրեմլի հետ:
 
Կրեմլում առայժմ որոշում չեն կայացրել, թե որ տարբերակով են շարժվելու: Երկու տարբերակն էլ Կրեմլի համար բարդություններ են պարունակում, ինսայդերները պնդում են, որ լավագույն լուծումը կլիներ Լուկաշենկոյի հանկարծամահ լինելը: Ռուսական պետական պրոպագանդայի մեքենան արշավ է սկսել Լուկաշենկոյի դեմ:
 
Ռուսաստանին հատկապես մտահոգել է Չինաստանի պարագան, որը կարող է մի կողմից «փակել» Բելառուսի բոլոր խնդիրները, Եվրոպայում ստեղծելով իր ֆորպոստը, մյուս կողմից ի վիճակի է տարբեր մեթոդներով ազդել Ռուսաստանի որոշումների վրա: Փորձագետները պնդում են, որ հենց այս պատճառով Ռուսաստանը կարող է հրաժարվել լուկաշենկոյին նախագահի պաշտոնում պահելու սցենարից:
 
Լուկաշենկոյի ժամերը հաշվված են: Լուկաշենկոն կորցրել է ոչ միայն հանրային, այլեւ ներհամակարգային լեգիտիմությունը եւ բավական անհամարժեք վարք է դրսեւորում: Ինչպես եւ երբ տեղի կունենա նրա հեռացումն իշխանությունից, կերեւա առաջիկա օրերին եւ կախված է նրանից, թի ինչ որոշումներ կընդունեն Մոսկվան, Արեւմուտքը եւ Չինաստանը: Արեւմուտքը եւ Չինաստանը դեմ են Բելառուսի պետականության վերացմանը, որին ձգտում է Մոսկվան միութենական պետության կազմավորման միջոցով, Ռուսաստանը մտահոգ է Արեւմուտքում իր վերջին ֆորպոստը կորցնելու հարցում:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն