Արցախում կորոնավիրուսային վարակի 1 նոր դեպք է հաստատվել


Արցախում կորոնավիրուսային վարակի 1 նոր դեպք է հաստատվել

  • 15-08-2020 11:35:49   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 1 նոր դեպք է հաստատվել: Վարակակիրը Ստեփանակերտ քաղաքի բնակիչ է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր:
 
Առողջացել է 7 քաղաքացի:
 
Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 252 մարդու մոտ, որից 243-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 8, ընդհանուր մեկուսացված է 26 քաղաքացի:
 
Թեստավորումների նպատակով 101 նմուշառում է իրականացվել:
 
Մինչ այսօր կատարվել է 7 813 փորձանմուշի հետազոտություն:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play