«Փակ նամակներ եմ ստանում օգտատերերից. ինձ խորհուրդ են տալիս՝ «դարձի գալ»». Հասմիկ Պապյան
15-08-2020 14:43:32 | Հայաստան | Հասարակություն
Հայ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այս օրերին փակ նամակներ եմ ստանում մի շարք օգտատերերից, որոնք ինձ խորհուրդ են տալիս, մեղմ ասած՝ «դարձի գալ» և վերանայել իմ հայացքները: Շտապեմ ձեզ հայտնել, որ իզուր ջանքեր մի գործադրեք. ես չեմ պատրաստվում իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումը, այն է՝ իմ սեփական կարծիքն ունենալու և արտահայտելու շռայլությունը դյուրությամբ հանձնել մարդկանց, ովքեր ողջ կյանքում սողացել են, քծնել, հողին հանձնել իրենց սրբությունները հանուն աթոռի, պաշտոնի կամ այլ տարատեսակ անցողիկ վայելքների:
Կրկին հիշեցնում եմ. ամեն բան կյանքում ժամանակավոր է. կարո՞ղ եք բարի անուն թողնել ձեզանից հետո՝ լավ, եթե ոչ՝ լռեք...»: