Արցախա-ադրբեջանական շփման գոտում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 6000 կրակոց


Արցախա-ադրբեջանական շփման գոտում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 6000 կրակոց

  • 15-08-2020 15:02:12   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Օգոստոսի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 6000 կրակոց:
 
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են համապատասխան գործողությունների և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
Նոյյան տապան  -   Քաղաքական