«Արգիճի» ՓՀԷԿ-ը շրջակա միջավայրին հասցրել է 168.840 ՀՀ դրամի չափով վնաս. Նշանակվել է վարչական տուգանք


«Արգիճի» ՓՀԷԿ-ը շրջակա միջավայրին հասցրել է 168.840 ՀՀ դրամի չափով վնաս. Նշանակվել է վարչական տուգանք

  • 03-09-2020 13:36:06   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժինը ստուգում է իրականացրել «Հիդրո Կորպորացիա» ՓԲԸ-ին պատկանող «Արգիճի» ՓՀԷԿ-ում:
 
Ստուգման արդյունքում պարզվել է, որ Ընկերությունը 2019 թվականի օգոստոս ամսին իրականացրել է Ջրօգտագործման թույլտվությամբ չնախատեսված ջրառ, իսկ սեպտեմբեր ամսին՝ ավել ջրառ. խախտվել է ՀՀ ջրային օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը:
 
Նշանակվել է վարչական տուգանք 200.000 ՀՀ դրամի չափով:
 
Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 168.840 ՀՀ դրամ:
 
Նշենք, որ Տեսչական մարմինը ստուգումն իրականացրել է ս.թ. հուլիսի 27-ից 31-ը՝ Շրջակա միջավայրի նախարարությունից ստացված գրության հիման վրա («Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի կողմից տրամադրված տվյալների հիմքով), ստուգմամբ ընգրկող ժամանակաշրջանը՝ 2019 թվականի մայիսի 30-ից մինչև 2020 թվականի հուլիսի 31-ն է:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն