Հայկական IUnetworks ընկերությունը Տաջիկստանում ներդրել է իր կողմից մշակված Մեկ պատուհան համակարգը


Հայկական IUnetworks ընկերությունը Տաջիկստանում ներդրել է իր կողմից մշակված Մեկ պատուհան համակարգը

  • 07-09-2020 15:34:53   | Տաջիկստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Տաջիկստանի Հանրապետությունում հաջողությամբ մեկնարկեց հայկական IUnetworks ՏՏ ընկերության կողմից մշակված «Արտահանման, ներմուծման և տարանցման  գործընթացների իրականացման համար նախատեսված Մեկ պատուհան համակարգը»։ 2019 թ․-ի նոյեմբեր ամսին մեկնարկել էր համակարգի պիլոտային տարբերակը, որի արդյունավետ գործածումը նպաստեց համակարգի ամբողջական ներդրմանը, որն արդեն անցել է շահագործման։
 
«Մեծ ուրախությամբ ենք տեղեկացնում, որ չնայած Covid-19 համավարակով պայմանավորված դժվարություններին, սեպտեմբերի 1-ին հաջողությամբ մեկնարկեցինք մեր ընկերության կողմից մշակված Մեկ պատուհան համակարգը Տաջիկստանում, որը հնարավորություն կտա բարելավել էլեկտրոնային կառավարման ծառայությունների թափանցիկությունը և հասարակական վերահսկողությունը, ապահովել ժամանակի և ծախսերի խնայողություն՝ ինչպես պետական ​​գերատեսչությունների, այնպես էլ քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների համար: Նույն ոգևորությամբ շարունակում ենք աշխատանքները տարբեր միջազգային նախագծերով, որոնց մասին կկիսվենք մոտ ապագայում», - նշում է ընկերության գործառնական տնօրեն՝ Տաթևիկ Ավագյանը։  
 
«Արտահանման, ներմուծման և տարանցման  գործընթացների իրականացման համար նախատեսված Մեկ պատուհան համակարգի» նպատակն է արդիականացնել միջսահմանային ծառայությունների գործընթացը, պարզեցնել միջազգային առևտրի հետ կապված թույլտվությունների, լիցենզիաների, հավաստագրերի տրամադրումը, նվազեցնել պետական ​​պաշտոնյաների և արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվող քաղաքացիների միջև ուղղակի կապը։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play