Փարաքար-Էջմիածին հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ


Փարաքար-Էջմիածին հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

  • 16-09-2020 12:40:17   | Հայաստան  |  Հասարակություն

Մեկնարկել են Մ-5 միջպետական նշանակության ավտոճանապարհի աջ կողմի երեք առանձին հատվածների (կմ 11+190 – կմ 11+727, կմ 14+400- կմ 15+715 և կմ 16+150- կմ 17+530‚ Փարաքարից մինչև Էջմիածին) միջին նորոգման աշխատանքները: Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Արհովշին» ՍՊԸ-ն։

Միջին նորոգման շրջանակներում կատարվում են՝ ֆրեզավորում, կողնակների լրացում, փոսային նորոգում, հարթեցնող շերտի, անվտանգության տարրերի (նոր ազդանշանային С1 տիպի պլաստիկ սյուներ), ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշում: 

 

 ՏԿԵ նախարարություն

Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play