Արմեն Սարգսյանը շնորհավորել է Մեքսիկայի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ


Արմեն Սարգսյանը շնորհավորել է Մեքսիկայի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ

  • 16-09-2020 13:55:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեքսիկական Միացյալ Նահանգների նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: 
 
Նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնելու և ընդլայնելու Մեքսիկայի հետ բազմաշերտ համագործակցությունը:
 
Հանրապետության նախագահն Անդրես Մանուել Լոպես Օբրադորին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Մեքսիկայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն: 
 
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն