Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսը ընդունել է Հայաստանի դեսպանը


Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսը ընդունել է Հայաստանի դեսպանը

  • 17-09-2020 09:47:23   | Լիբանան  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր՝ Չորեքշաբթի, 16 Սեպտեմբեր 2020-ին, Պիքֆայայի Սուրբ Աստուածածին Վանքին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց Լիբանանի մօտ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Վահագն Աթաբէկեանը:
 
Հանդիպման ընթացքին արծարծուեցան Լիբանանի այժմու կացութեան եւ յառաջիկայ շաբթուան ընթացքին Հայաստանի արտաքին գործոց նախարարին Լիբանան այցելութեան առնչուած հարցեր:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն