Կորոնավիրուսի 4319 թեստավորումներից հաստատվել է 295 նոր դեպք. գրանցվել է 2 մահ


Կորոնավիրուսի 4319 թեստավորումներից հաստատվել է 295 նոր դեպք. գրանցվել է 2 մահ

  • 17-09-2020 11:05:26   | Հայաստան  |  Հասարակություն

Սեպտեմբերի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46.671 դեպք, որից 42.231-ը՝ առողջացած, 925-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3232 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 252.158 թեստավորում:
 
Այսպիսով՝ երեկ կատարվել է 4319 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 295 նոր դեպք: Կա 162 առողջացած:
 
Մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 84 (կին) և 66 (տղամարդ) տարեկան: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նոյյան տապան  -   Հասարակություն