Երևանում կկառուցվի ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների նոր համալիր

17-09-2020 12:50:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Պետության աջակցությամբ և Եվրամիության դրամաշնոր
հային ծրագրով Երևանում կստեղծվի ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիր: Նոր համալիրի հիմնումը նախատեսված է դեռևս 2018 թվականի դեկտեմբերին ՀՀ կառավարության և Եվրոպական միության միջև ստորագրված` «Հայաստանում ԵՄ-ն նորարարության համար» նախաձեռնություն. Կրթության բարելավում՝ հատկապես գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտներում» համաձայնագրով։
 
ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների նոր համալիր կառուցման նպատակով ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում տարածք է հատկացվել Սիմոնյան կրթական հիմնադրամին։
 
Զեկուցող ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ նոր համալիրի շինարարությունը կմեկնարկի 2021 թվականին և կավարտվի երկու տարվա ընթացքում։ Ծրագրի շրջանակում ԹՈՒՄՈ կենտրոնին կից նախատեսվում է կառուցվել մոտ 15000 մ2 մակերես ունեցող շինություն, որը ներառելու է կրթական, հետազոտական և առևտրային ենթակառուցվածքներ, մասնավորապես` STEM հետազոտությունների լաբորատորիաներ։ Սա կլինի Թումո ծրագրի տրամաբանական շարունակությունը և հնարավորություն կտա ԲՈՒՀ-երում սովորող ուսանողներին և երիտասարդ մասնագետներին՝ 18 տարին լրանալուց հետո ձեռք բերել STEM հմտություններ։ Ստեղծվելու է Թումո-լաբս բաղադրիչը, մեծահասակների ծրագրավորողների դպրոցը, որն անկախ տարիքից հնարավորություն կտա բոլորին վերամասնագիտանալ բարձր տեխնոլոգիաների ասպարեզում և աշխատանք գտնել ՏՏ ոլորտում։ Նոր համալիրը միաժամանակ կհանդիսանա Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի նոր ֆակուլտետ, ստարտափների հանգույց, օֆիսների և կոնֆերանսների կենտրոն և կոմերցիոն տարածք` կենտրոնի երկարաժամկետ ֆինանսական կայունությունն ապահովելու համար: Նախարարը նաև տեղեկացրել է, որ ծրագրի իրականացումն համահունչ է բարձրագույն կրթության
ոլորտում ԿԳՄՍ նախարարության որդեգրած ռազմավարությանը, որն ենթադրում է միջբուհական համագործակցության ակտիավացում, բուհերում հետազոտական ծրագրերի ավելացում։
 
Շուրջ 15000մ2 մակերեսով հողատարածքը տրամադրվել է բարերարի՝ «Էփիջի Լէբս Էյէմ» ՍՊԸ-ի համաձայնությամբ․ ընկերությանը պատկանող անշարժ գույքի մաս հանդիսացող տրվել է բացառապես ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կառուցապատման իրավունքով։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 155 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար