Ոստիկանության պետն ընդունել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպանին

17-09-2020 17:57:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն





Սեպտեմբերի 17-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ-Էնեզիին։
 
Ողջունելով դեսպանին՝ Վահե Ղազարյանը ներկայացրեց ոստիկանությունում ընթացող բարեփոխումներն ու համավարակի դեմ ոստիկանության պայքարի մանրամասներ։
 
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝
Նաուաֆ Ալ Էնեզին բարձր գնահատեց համավարակի տարածման դեմ ոստիկանության աշխատանքը և հանրապետությունում անվտանգության ուղղությամբ իրականացվող ծառայությունը։
 
Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ներկայացրեց պարեկային նոր ծառայության ստեղծման ուղղությամբ միջոցառումներն ու ոստիկանության կառուցվածքային փոփոխությունները։
 
Նաուաֆ Ալ-Էնեզին հաջողություն մաղթեց նշված ծրագրերի բարեհաջող իրականացման համար։
 
Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը երկու երկրների իրավապահ կառույցների համագործակցությունն ավելի զարգացնելու և ամրապնդելու պատրաստակամություն հայտնեց, ինչին դրական արձագանքեցին հյուրերը։
 
Հանդիպմանը քննարկվեցին նաև համագործակցության հետագա ուղղությունների, ինչպես և Հայաստանի ու Քուվեյթի իրավապահ կառույցների փոխգործակցությանը իրավական հիմք տալու մասին հարցեր։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 241 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար