Կամերային երաժշտության տունը համալրվեց կլավինովա երաժշտական գործիքով

18-09-2020 10:20:11   | Հայաստան  |  Մշակույթ



Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը համալրվեց Yamaha մակնիշի կլավինովա գործիքով, որն իր տեսակի մեջ լավագույններից է: ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության և «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև կնքված Ճապոնիայի կառավարության «Grassroots» մշակութային
դրամաշնորհային աջակցության ծրագրով կամերային երաժշտության տունը ստացավ իր առաջին երաժշտական գործիքը:
 
«Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային՝ հայ-ճապոնական համատեղ այս համագործակցությանը մեծապես օժանդակելու համար: Լինելով նաև երաժիշտ՝ դեսպանն առանձնահատուկ վերաբերմունք ունի ԿԵԱԿ-ի նկատմամբ, և այդ վերաբերմունքն իր արտահայտությունը գտավ համաձայնագրի կնքման գործընթացում»,-նշում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանը:
 
Տեղեկացնում ենք նաև, որ մինչև տարեվերջ ԿԵԱԿ-ը կհամալրվի ռոյալ, տիմպանիներ, թմբուկներ, քսիլոֆոն, գլյոկենշպիլ, ինչպես նաև այլ հարվածային գործիքներով:
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 165 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար