Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի կապակցությամբ

18-09-2020 10:36:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնոր
հավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի կապակցությամբ:
 
Ուղերձում ասված է. 
 
«Հայաստանի հրեական համայնքի սիրելի ներկայացուցիչներ,
 
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի կապակցությամբ:
 
Այսօր ինչպես Հայաստանի հրեական համայնքը, այնպես էլ ողջ հրեա ժողովուրդը նշում է տարվա նորամուտը խորհրդանշող գեղեցիկ տոնը: Թող այս նոր տարին խաղաղության, բարեկեցության և առաջընթացի տարի լինի: Եվ թող նոր իրողություններին համահունչ շարունակվեն ամրապնդվել և զարգանալ մեր ժողովուրդների միջև առկա դարավոր կապերը:
 
Վերստին շնորհավորելով Ռոշ Հաշանայի կապակցությամբ՝ մեր հրեա հայրենակիցներին մաղթում եմ քաջառողջություն և ամենայն բարիք»:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 151 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար