Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 239 նոր դեպք. մահացել է 45-ամյա տղամարդ


Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 239 նոր դեպք. մահացել է 45-ամյա տղամարդ

  • 18-09-2020 11:17:07   | Հայաստան  |  Հասարակություն

Սեպտեմբերի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46.910 դեպք, որից 42.369-ը՝ առողջացած, 926-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3330 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 255.927 թեստավորում:
 
Այսպիսով՝ երեկ կատարվել է 3769 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 239 նոր դեպք: Ունենք 138 առողջացած:
 
Մահվան դեպքի վերաբերյալ ՀՀ ԱՆ-ից հայտնում ենք, որ պացիենտը եղել է 45 տարեկան տղամարդ և ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 285 է:
Նոյյան տապան  -   Հասարակություն