Սեպտեմբերի 19-ից Հայաստանի տարածքում ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ

18-09-2020 14:33:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 18-ի ցերեկը, 19-20-ը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 21-ին՝ առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Այս
մասին հայտնում են ԱԻՆ-ից։ 
 
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
 
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-22-ը աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:
 
Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 18-ի ցերեկը, 19-21-ը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին՝ կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
 
ԱԻՆ-ի հրապարակած աղյուսակի համաձայն, Շիրակի, Կոտայքի, Լոռու եւ Արագածոտնի մարզերում առաջիկա օրերին գիշերները ջերմաստիճանը հասնելու է մինչեւ +5-+7 աստիճանի:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 140 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար