Առողջ, ազգային ուժերի հետ պետք է սերտ համագործակցային մթնոլորտ ձևավորվի․ «Հայրենիք» կուսակցությունը խորհրդի նիստ է անցկացրել


Առողջ, ազգային ուժերի հետ պետք է սերտ համագործակցային մթնոլորտ ձևավորվի․ «Հայրենիք» կուսակցությունը խորհրդի նիստ է անցկացրել

  • 18-09-2020 18:33:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր «Հայրենիք»-ի կենտրոնական գրասենյակում Արթուր Վանեցյանի գլխավորությամբ տեղի ունեցավ կուսակցության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվեցին ներքաղաքական իրավիճակին և վերջին զարգացումներին վերաբերող խնդիրներ։
 
Նիստի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև կուսակցության դիրքորոշումներին և կազմակերպչական խնդիրներին՝ կապված Հայաստանի ներքաղաքական դաշտում առողջ, ազգային ուժերի միջև համագործակցային մթնոլորտ ձևավորելու հետ։
 
Հստակեցվեցին նաև «Հայրենիք»-ի հետագա անելիքները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կուսակցությունը համալրվում է մեծաթիվ նոր անդամներով, նշված է կուսակցության տարածած հաղորդագրությունում։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն