Արմեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության տարեդարձի առիթով


Արմեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության տարեդարձի առիթով

  • 21-09-2020 10:12:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել անկախության 29-րդ տարեդարձի առիթով: է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի ուղերձում մասնավորապես ասվում է.
 
«Սիրելի հայրենակիցներ,
 
Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության տարեդարձի առիթով:
 
Մոտ երեք տասնամյակ առաջ վերահաստատեցինք ինքնիշխան և անկախ պետություն ունենալու մեր կամքը՝ դառնալով մեր իսկ անվտանգության երաշխավորը և բարեկեցության ապահովողը: Բացի դրանից` ինքնիշխան և անկախ Հայաստանը դարձավ Արցախի և աշխարհասփյուռ հայության միասնականության մարմնավորողը։ 
 
Անկախությունը տրված արժեք չէ, այն ձեռք է բերվում նվաճելով։ Ի դեպ, մենք ոչ միայն մեր անկախությունն ենք նվաճել, այլև ծանր պայմաններում ենք ստիպված եղել կերտել մեր ազատությունը։ Երկրաշարժը, Խորհրդային միության փլուզումը, Արցախյան պատերազմը լուրջ փորձություններ էին, բայց հայ ժողովուրդն իր հավաքական իմաստնության շնորհիվ կարողացել է այդ ծանր ճանապարհը պատվով հաղթահարել և նույնիսկ մեծ հաղթանակներ գրանցել։ 
 
Եվ այսօր ներկայիս անկախ, ինքնիշխան, դիմակայուն, պաշտպանունակ ու ժողովրդավար Հայաստանն է ապագա սերունդների հզորության ու պետականության հավիտենության երաշխավորը:
 
Շնորհավոր տոնդ, հա՛յ ժողովուրդ»:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն