Արմեն Սարգսյանը դիվանագիտական կոչումներ է շնորհել


Արմեն Սարգսյանը դիվանագիտական կոչումներ է շնորհել

  • 21-09-2020 14:55:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով մի շարք դիվանագետներ արտակարգ և լիազոր դեսպանի ու արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան են ստացել։
 
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.
 
Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝
 
Արման Եղիշի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
 
Արեգ Սուրենի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ
 
արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝
 
Ռուբեն Ալֆրեդի ՍԱԴՈՅԱՆԻՆ Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն