Արմեն Սարգսյանը գեներալ-մայորի և գեներալ-լեյտենանտի կոչումներ է շնորհել մի շարք զինվորականների


Արմեն Սարգսյանը գեներալ-մայորի և գեներալ-լեյտենանտի կոչումներ է շնորհել մի շարք զինվորականների

  • 21-09-2020 16:33:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Արմեն Սարգսյանի հրամանագրերով մի շարք զինվորականներ արժանացել են գեներալ-մայորի և գեներալ-լեյտենանտի կոչումների։ Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, գեներալ-մայոր Կամո Քոչունցին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում, զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ, գնդապետ Ռոմիկ Մարգարյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում, զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ, գնդապետ Ալբերտ Բաղդասարյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչ, գնդապետ Մհեր Շիրինյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ, գնդապետ Արմեն Լալայանին շնորհվել գեներալ-մայորի զինվորական կոչում:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն