Տնտեսագիտական համալսարանի կոլեկտիվի ներկայացուցիչները այսօր հավաք են հայտարարում ՀՊՏՀ դիմաց


Տնտեսագիտական համալսարանի կոլեկտիվի ներկայացուցիչները այսօր հավաք են հայտարարում ՀՊՏՀ դիմաց

  • 22-09-2020 10:46:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կոլեկտիվը հանդես է եկել իրենց կարծիքներով ձեւավորված կազմկոմիտեի հայտարարությամբ, որով հայտնում են, որ այսօր հավաք են հայտարարում ՀՊՏՀ դիմաց:
 
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.
 
Արդեն շուրջ 2 տարի է՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ղեկավարվում է ռեկտորի պաշտոնակատարների կողմից։ 2020 թվականի մայիսին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը վերջապես հայտարարեց «ՀՊՏՀ» ՊՈԱԿ-ի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ:
Հուլիսի 17-ին կայացած մրցույթում «ՀՊՏՀ» ՊՈԱԿ խորհրդի անդամների ձայների 2/3-ով ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում ընտրվեց Դիանա Գալոյանը: «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ՀՀ Կառավարությունը հաստատում է ռեկտորի ընտրության արդյունքները, ինչը ընտրությունից ավելի քանի երկու ամիս անց դեռևս չի իրականացվել։ Այս իրավիճակը ավելի է խորացնում անորոշությունը, որը ստեղծվել է ՀՊՏՀ շուրջ՝ հանդիսանալով ճգնաժամի պատճառ:
 
Այս հարցով ՀՊՏՀ գիտական խորհուրդը դիմել է և՛ ԿԳՄՍ նախարարին, և՛ ՀՀ Կառավարությանը, սակայն որևէ պատասխան այդպես էլ չի ստացել:
Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Տնտեսագիտական համալսարանի կոլեկտիվի ներկայացուցիչները այսօր՝ ժամը 10։00-ին, հավաք են հայտարարում ՀՊՏՀ դիմաց և երթով շարժվելու են դեպի ՀՀ Կառավարություն։ Հավաք-երթի միակ պահանջը սույն թվականի հուլիսի 17-ին «ՀՊՏՀ» ՊՈԱԿ ռեկտորի մրցույթի արդյունքների՝ օրենքով սահմանված կարգով հաստատումն է։
 
Հավաք-երթի կազմկոմիտե 22.09.2020թ.
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն