Կորոնավիրուսի 12 նոր դեպք Արցախում. ԱՀ ԱՆ


Կորոնավիրուսի 12 նոր դեպք Արցախում. ԱՀ ԱՆ

  • 22-09-2020 11:47:16   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

ԱՀ առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն, hանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 12 նոր դեպք:
 
Վարակակիրներից 11-ը Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից, մեկն էլ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչ: Նրա մոտ հիվանդությունը բացահայտվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդի շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:
 
Առողջացել է 5 քաղաքացի։ Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 379 մարդու մոտ, որից 325-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 52, ընդհանուր մեկուսացված է 92 քաղաքացի: Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 6-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 76 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 13 676 փորձանմուշի հետազոտություն:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն