Շաքարային դիաբետ ունեցող երեխաներն ու երիտասարդներն ապահովված են ինսուլինային անալոգներով

22-09-2020 12:58:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Մինչև 22 տարեկան տարիքային խմբի հաշվառված ինսուլինակախյալ երեխաների և երիտասարդների կյանքի որակը բարձրացնելու, ինչպես նաև բուժման արդյունավետությունը և նրանց առողջական վիճակը բարելավելու նպատակով «Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագրի շրջանակներում, 2015-2019 թվականների ընթացքում, ՀՀ առողջապահության նախարարության և «Էլայ Լիլի» ամերիկյան դեղագործական կազմակերպության միջև կնքվել է պայմանագիր, որի շրջանակներում  վերոնշյալ տարիքային խմբին անվճար տրամադրվում է ինսուլինային անալոգներ: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
 
Շաքարային դիաբետ ունեցող երեխաներն ու երիտասարդների ծնողների անհանգստությունը փարատելու նպատակով տեղեկացնում ենք, որ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի կողմից ներկայացված հաշվետվության
համաձայն` հուլիսի 1-ի դրությամբ հումալոգ դեղի մնացորդը կազմել է 650 սրվակ: Հուլիսի 2-ին կազմակերպության կողմից ներկայացված պահաջագիր-գրության համաձայն` շաքարային դիաբետ ունեցող երեխաներին եռամսյակային կտրվածքով անհրաժեշտ է եղել տրամադրել 3000 սրվակ հումալոգ դեղ: Հուլիսի 9-ին առողջապահության նախարարի հրամանով տրամադրվել է 2500 սրվակ և օգոստոսի 21-ին` ևս 1000 սրվակ: Հաշվի առնելով մնացորդները և տրամադրված դեղի քանակը`  տվյալ կազմակերպությունում առկա քանակը կազմում է 4150 հատ: Այսինքն` բոլոր երեխաներին տրամադրվել է անհրաժեշտ քանակությամբ ինսուլինային անալոգ:
 
Պայմանագրի շրջանակներում հերթական մատակարարումն իրականացվել է սեպտեմբերի 18-ին, որը ևս կտրամադրվի բժշկական հաստատություններին: Միաժամանակ, մատակարարն առողջապահության նախարարության հետ պայմանագրի շրջանակներում սեպտեմբերի 12-ին Հայաստան է ներմուծել ինսուլինային անալոգների տրամադրվող քանակները, որոնք ներկայումս գտնվում են մաքսազերծման փուլում:
 
Ինչ վերաբերվում է գրիչ-ներարկիչներ և ասեղներ տրամադրելուն, ապա դրանք ծրագրի շրջանակներում հատկացվել են` որպես մարդասիրական օգնություն: Նշենք, որ այս ապրանքների տրամադրումը 2015-2020թթ. պետական պայմանագրի պարտադիր պայման չէ: Պարտադիր
պայման է միայն ինսուլինային անալոգների մատակարարումն ու ձեռքբերումը:
 
Ի դեպ, 2021-2023թթ. համար կնքված պայմանագրի շրջանակներում ձեռք բերվող ինսուլինային անալոգների հետ մեկտեղ, որպես պարտադիր պայման (մարդասիրական օգնության շրջանակներում), ներառված է նաև գրիչ-ներարկիչների և  ասեղներին տրամադրումը:
 
Հավելենք, որ 2020 թվականի կարիքների համար ձեռք բերված թեստ-երիզները համապատասխանում են մրցույթով սահմանված տեխնիկական բնութագրի չափանիշներին:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 309 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար