Արամ Ա կաթողիկոսը Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահին


Արամ Ա կաթողիկոսը Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահին

  • 22-09-2020 12:25:14   | Լիբանան  |  Մամլո հաղորդագրություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
 
Փաստելով, որ արդեն 29 տարի է՝ մեր հայրենիքը վերանկախացած է և իր արժանի տեղն է գրավում միջազգային համայնքի ներսում՝ Արամ Ա Կաթողիկոսը մասնավորապես նշել է.
 
«Այս առիթով վերահաստատում ենք, որ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը պետք է շարունակի ամբողջական զորակցությամբ սատարել մեր հայրենիքի անկախության առավել ամրապնդմանը, ինչպես նաև այն ավելի հզորացման ու բարգավաճման տանող բոլոր ծրագրերին:
 
Ամենաբարի Աստծուց խնդրում ենք, որ Իր հովանու ներքո պահի Հայաստանը՝ իր ղեկավար կազմով ու ողջ ժողովրդով:
 
Թող Աստված քաջառողջություն, հոգեկան կորով ու առավել իմաստնություն պարգևի Ձեզ, որպեսզի արդյունավետությամբ պսակվեն Ձեր հայրենաշեն աշխատանքները»:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն