«Սպանության փորձ». իրավապաշտպանն ահազանգում է՝ «սպառնում են ընտանիքիս»
23-09-2020 09:05:10 | Արմավիրի մարզ | Իրավունք
Երեք տարի առաջ իմ անձի հանդեպ իրականացրած սպանության անհաջող փորձի դրսևորումները այսօր սպառնում են ընտանիքիս անդամներին։ ՀՀ Ոստիկանության Արմավիրի ՄՎ Արմավիրի բաժնում այս պահին նյութեր են նախապատրաստվում և կատարվում է օպերատիվ հետախուզական բոլոր միջոցառումները հանցագործության մանրամասները պարզելու համար։
Այս մասին «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Հանուն ժողովրդի բարեկեցության» մարդասիրական և տնտեսական զարգացման ՀԿ նախագահ Այսեր Իսայանը։
«Հանցագործները սպանության փորձը չկարողացան ավարտի հասցնել դեպքի վայրում անչափահաս 14-ամյա որդուս անսպասելի հայտնվելու պատճառով։ Նրանք տղայիս չխնայեցին, ծեծի ենթարկեցին և կոտրեցին երեխայի քիթը։ Դրա մասին առկա է դատաբժշկի եզրակացությունը»,- մանրամասնեց Այսեր Իսայանը՝ հավելելով, որ սպանության փորձ իրականացնողները ՀՀ Քննչական կոմիտեյի բարձրաստիճան պաշտոնյայի զարմիկներն, ովքեր անձեռնմխելի են նույնիսկ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ։