Միթե՞ Ռոբերտը, Սերժը, կամ փողը այնքան արժեն, որ այսօր բանտում հայտնվես. հարցրու ինքդ քեզ


Միթե՞ Ռոբերտը, Սերժը, կամ փողը այնքան արժեն, որ այսօր բանտում հայտնվես. հարցրու ինքդ քեզ

  • 23-09-2020 10:40:28   | Հայաստան  |  Իրավունք

Աենայն հավանականությամբ կկալանավորվես:
 
Կարծում եմ Անուշկան քո փայ ձեթը արդեն տրամվայի գծերի վրա թափել է (սա Բուլգակովի Վարպետը և Մարգարիտան  գրքից է՝ հասկացողը  կհասկանա):
Այնպես չէ որ ուրախ եմ, որ 60 տարեկանդ լրացած և միլիարդատեր կարգավիճակով պետք է թեկուզ և կարճ ժամանակով հայտնվես բանտում:
Մյուս կողմից էլ ժամանակ կունենաս առերեսվել ինքդ քեզ հետ:
Գիտես ցանկացած առերեսում իրենից ներկայացնում  է հարց ու պատասխան:
Հարցրու ինքդ քեզ
- Արժեր արդյոք տանդ ավտոկայանատեղիում մի քանի տասնյակ մեքենա ունենալու համար 2008-ի մարտի մեկին ՊՆ համազգեստ ստանալ և դեմ դուրս գալ հայ ժողովրդին հանուն օկուպանտ Ռոբերտի և Սերժիկի:
Հարցրու ինքդ քեզ
- Ում են պետք միլիարդներդ եթե 60 անց պետք է բանտ գնաս, քանի կոպեկ արժեր քո կողմից մարդկանց ունեզրկումը և նրանց ճակատագրերի խեղումը
Հարցրու ինքդ քեզ
-ու՞ր են քո ընկերները,  ում հետ որ 90-ականներին սկսել էիր, ի՞նչու գրեթե բոլորը հեռացան քեզանից, ի՞նչու նրանց էլ փորձեցիր ունեզրկել և ի՞նչի համար և ովքեր են այսօր կողքդ և ի՞նչի համար:
Հարցրու ինքդ քեզ
- Ինչդ էր պակաս, որ 2018-ին շանս ստանալով ինքնամաքրվել, չարեցիր դա, ի՞նչու մինչև վերջ դեմ գնացիր այն ժողովրդին, որի հաշվին դարձել էիր միլիարդատեր և հանուն ի՞նչի, հանուն Ռոբիկի փողերի թալանածի պաշտպանության
Հարցրու ինքդ քեզ
Ի՞նչ է պետք մարդուն, արժանապատիվ ապրելու համար
Հարցրու ինքդ քեզ
Մի՞թե Ռոբերտը, Սերժը, կամ փողը այնքան արժեն, որ այսօր քո բանտում գտնվելով ցավ ես պատճառում ծնողիդ, կնոջդ, զավակիդ և թոռներիդ
Եվ վերջապես
Հարցրու ինքդ քեզ
Ի՞նչու համար ես ապրել և արյունոտվել, ի՞նչ ես թողնելու քեզանից հետո և ի՞նչ ես տանելու այս աշխարհից
Եթե կարողանաս  մեջդ ուժ գտնել և տալ այս հարցերի պատասխանը, կնշանակի դեռ ամեն բան կորած չէ:
Հիշիր , գալու է մեկ օր ու  մնալու է մեկ օր այն օրից, երբ  հեռանալու ես այս աշխարհից բաց և դատարկ ձեռքերով, սա էլ դեռ Ալեքսանդր Մակեդոնացին է ասել, հասկացողը կհասկանա:
 
Իրավապաշտպան
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք