Կադաստրի կոմիտեում կորոնավիրուսից երկու աշխատակից է մահացել

23-09-2020 13:42:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



 Համավարակի ընթացքում Կադաստրի կոմիտեում կորոնավիրուսի հետևանքով երկու աշխատակից է մահացել:
 
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը: Նա տեղեկացրեց, որ երկու քաղաքացիներն էլ ունեցել են ուղեկցող հիվանդություններ:
 
«Սա մեծ կորուստ էր մեզ համար,
երկուսն էլ բարձր որակավորման մասնագետներ էին: Ասեմ, որ այս ընթացքում ունեցել ենք նաև երեք վարակված, ինչպես նաև ինքնամեկուսացվածներ: Այս պահին բուժման փուլում գտնվողներ չկան»,- ասաց Սուրեն Թովմասյանն՝ ընդգծելով, որ Կադաստրի կոմիտեում համավարակի հետ կապված իրականացվում են բոլոր անվտանգային միջոցառումները:
 
Հայաստանում սեպտեմբերի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 47877 դեպք, որոնցից 43026-ն` առողջացած: Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 393 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար