Նորշենից մինչև Գուսանագյուղ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
23-09-2020 14:44:28 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հ-75, Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 37+500-կմ 45+300 հատվածի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Նորշեն գյուղից մինչև Գուսանագյուղ ճանապարհահատվածը սեպտեմբերի 23-ից մինչև հոկտեմբերի 25-ը փակ կլինի երթևեկության համար։
Վարորդներին առաջարկվում է նշված փակ հատվածը շրջանցել Նորշեն-Սուսեր-Զարինջա-Ձիթհանքով-Ձորակապ-Գուսանագյուղ ավտոճանապարհով։ Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն