Դանակահարություն Բյուրեղավանում․ հանցագործությունը բացահայտվել է


Դանակահարություն Բյուրեղավանում․ հանցագործությունը բացահայտվել է

  • 23-09-2020 16:35:48   | Կոտայքի մարզ  |  Իրավունք



Սեպտեմբերի 17-ին, ժամը 22.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 18 և 41 տարեկան երկու տղամարդ:
 
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Կոտայքի բաժնի, Բյուրեղավանի բաժանմունքի և Կոտայքի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Բյուրեղավան քաղաքի 2-րդ փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրանց դանակահարել է Սևան քաղաքի 21-ամյա մի բնակիչ: Նա հայտնաբերվել և ձերբակալվել է:
 
Հանցագործության գործիք դանակն առգրավվել է:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք